Այս օրերին իշխանություններին «լայթ» ձևով ու «տակից» պաշտպանողները մի բանաձև են դրել շրջանառության մեջ, թե բա չի կարելի Երևանը Բեյրութի վերծել: Ակնարկն այն է, որ Ժիրայր Սեֆիլյանը բեյրութահայ է, այնտեղ ինչ տեսել է՝ փորձում է այստեղ ներդնել ու քաոս սարքել:
Այն, որ Երևանը Բեյրութի չի կարելի վերածել, երկրորդ կարծիք լինել չի կարող: Բայց Երևանը չի կարելի վերածել նաև Աշխաբադի (իշխանությունը մեկ մարդու ձեռքում ցմահ պահելու առումով), այսինքն՝ Թուրքմենիայի մայրաքաղաքի: Երևանը մահմադեկան հետամնաց ու գռեհիկ բարքերի կրող մայրաքաղաքի վերածելու սերժսարգսյանական փորձն է մարգինալ շրջանակներին ու մարգինալ գործելաոճը դարձրել դոմինանտ:
Երևանը Բեյրութի չվերածելու կողմնակիցներն Աշխաբադի մասին լռում են, մինչդեռ խնդիրն Աշխաբադի մեջ է, այլ ոչ թե Բեյրութի:
Բեյրութը հետևանք է: Եթե վերջին ութ տարիների ընթացքում փորձ չարվեր Երևանն Աշխաբդի վերածելու, ապա ՊՊԾ գնդի գրավում չէր լինի ու Երևանում ոստիկանական այս խայտառակությունը և հանցագործությունը չէր լինի:
Սերժ Սարգսյանը խնդիր է դրել «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցել, այսինքն՝ ուզում է դառնալ հայկական թուրքմենբաշի: Այդ գործում նրան օգնում են հաճախորդ քաղաքական գործիչները, ծախու լրատվամիջոցները, «անկախ» փորձագետները և սրանց հավասարեցված անձինք:
«Վերջի բոլշևիկն» ուզում է ցմահ մնալ աթոռին ու շարունակել Աշխաբադի վերածել Երևանը: Բեյրութից վախեցողները չնկատելու են տալիս դա, քանզի Աշխաբադում իրենց տեղ են տվել կամ տեղ են խոստացել կերակրատաշտի մոտ:
Եվ ուրեմն, Երևանի դեմքը պահպանելու համար պետք է թույլ չտալ «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցում և այս սպառված իշխանության վերարտադրություն, այլապես Երևանը ոչ թե Բեյրութի, այլ շատ ավելի վատ քաղաքի կարող է վերածվել: Ընդ որում՝ վատ և՛ ՀՀ քաղաքացիների, և՛ անձամբ Սերժ Սարգսյանի համար:
Երևան-Բեյրութ-Աշխաբադ

Կորյուն Մանուկյան