Լրահոս

31.07.2016 13:40


Սերժ Թանկյան. «2017թ. խորհրդարանական ընտրություններից սկսած ընտրախախտումներն այլևս անտարբերության չեն մատնվի»

Սերժ Թանկյան. «2017թ. խորհրդարանական ընտրություններից սկսած ընտրախախտումներն այլևս անտարբերության չեն մատնվի»

«System of a down» ռոք-խմբի մենակատար, աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան իր էջում արել է հետևյալ գրառումը՝ անդրադառնալով Երևանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին.

«Տարիներ շարունակ անցկացվող խաղաղ ցույցերը, անվերջանալի համակարգային կոռուպցիան, դատական անհավասարությունը, ոստիկանության պահվածքը, ընտրական համակարգը, արտաքին միջամտությունը, տնտեսական հնարավորությունների պակասն են հանգեցրել իշխող կառավարության դեմ ընդվզման»։

Նա հավելել է, որ հաջորդ 24 ժամվա ընթացքում ինչ էլ որ պատահի «Սասնա ծռեր» զինված խմբի հետ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում, կլինի քաղաքական ճշմարտության արդյունք.

1. 2017թ. խորհրդարանական ընտրություններից սկսած ընտրախախտումներն այլևս անտարբերության չեն մատնվի և կհանդիպեն Հայաստանի բնակչության դիմակայությանը: Միայն կառավարության անպատասխանատու, անհավասար ծրագրերն ու արձագանքները կարող են Հայաստանում հեղաշրջման առիթ դառնալ:

2. Մենք կարիք չունենք որևէ գերտերության գործիքը դառնալ: Մենք չենք ցանկանում օտար իշխանություններն իրենց սեփական քաղաքական շահերի համար օգտագործեն մեր երկրում տեղի ունեցող ցույցերը:

3. Հայոց սփյուռքը ևս հավասարակշռության կարիք ունի, որը պետք է սահմանվի երկրի ներսում:

4. Մենք չպետք է փրկվելու ակնկալիքներ ունենանք նախագահի կամ առաջնորդի կողմից: Մեր կամքը և ապագա քննարկումները պետք է տեղի ունենան հայ ժողովրդի հետ` հանրային ֆորումների միջոցով, որոնք կհանգեցնենք իրական ժողովրդավարությանը:

5. Մենք Էրդողանի Թուրքիան չենք. բռնությունն ու լրագրողների բանտարկությունը չպետք է հանդուրժվի: Ազատ և բարձր խոսելը մեր մշակութային ժառանգությունն է, և Օսմանյան կայսրության լծի տակից դուրս գալուց 600 տարի հետո մենք արժանի ենք դրան:

6. Ոստիկանապետը և Երևանի քաղաքապետը պետք է հրաժարական տան՝ հիմք ընդունելով այն փաստը, թե ինչպես է ոստիկանությունը վարվում Երևանում ստեղծված իրավիճակի հետ:

7. Ոչ մի բռնություն. որքան էլ ժողովուրդը զայրացած լինի, չպետք է բռնության ալիք բարձրացնի ոստիկանության ներկայացուցչի կամ որևէ մեկի նկատմամբ: Ոստիկաններից շատերը մեր որդիներն ու դուստրերն են, և ավելի մեղավոր չեն անձնական ստրկամտության և անարդարության հարցում, քան ինքներս մենք, եթե անգամ հետևում են Կառավարության հրահանգներին:

Մենք այլևս չենք կարող տեսնել, թե ինչպես է մեր երկիրը հարստահարվում և ապաբնակեցվում հենց մեր աչքի առջև:

Ամենից կարևորն այն է, որ պետք է հենց հիմա դադարեցնել արյունահեղությունը Երևանի փողոցներում,–գրել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը