Լրահոս

31.07.2016 14:12


ՀԽ. Սեթո Նազարյանին կրծքից վիրավորել են (լրացված)

ՀԽ. Սեթո Նազարյանին կրծքից վիրավորել են (լրացված)

Հիմնադիր խորհրդարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Տեղեկություն ունենք, որ Սեթո Նազարյանին կրծքից վիրավորել են: Նրան տարել են: Սակայն, վիճակի մասին տեղեկություն չունենք, վիրավոր է թե մահացած: Մեր տեղեկություններով «Սասնա Ծռերի» անդամ, վիրավոր Էդուարդ Գրիգորյանը, որը ըստ լրատվության տեղափոխվել էր Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց՝ Նորքի Զանգվածում, անահայտ կորել է: Պահանջում ենք պատկան մարմիններից ստույգ տեղեկություն տալ նրա գտնվելու վայրի մասին: Էդուարդ Գրիգորյանի անհետացման և դրա հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնում է Սերժ Սարգսյանի վրա»։

***

Ոստիկանության տեղեկատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր՝ ժամը 9.30-ի սահմաններում, ՊՊԾ գնդի տարածքից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել զինված խմբի անդամ Սեդրակ Նազարյանը, ում բուժօգնություն է ցուցաբերվել։

ԳԱԼԱ TV-ն տեղեկատվություն է տարածել, թե Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնից անհետացել է զինված խմբի անդամ Էդուարդ Գրիգորյանը: Հայտնում ենք, որ այս օրերին զինված խմբի անդամներից ոչ մեկը Գրիգոր Լուսավորիչ չի տարվել: ԳԱԼԱ TV-ին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չտարածել»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը