Կարեն Բեքարյանը կողմնակից է արձանագրությունների վավերացմանը վերապահումներով
Մեկնաբանելով միջազգային պայմանագրերի վավերացմանը, ստորագրմանը և չեղյալ հայտարարմանը վերաբերող ՀՀ օրենսդրությունում լրացումներ իրականացնելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանն ասել է, որ դա Հայաստանի ներպետական օրենսդրության խնդիրն է, և առավել քան ընկալելի ու հասկանալի է.
-Անձամբ ինքս էլ բոլոր հնարավոր առիթներով եղել եմ բարձրաձայնողն ու առաջարկողը, որ ՀՀ միջազգային պայմանագրերի մասին օրենքում ամրագրվեն համապատասխան դրույթներ, համաձայն որոնց, եթե մի կողմից վավերացված փաստաթուղթը մյուս կողմից արժանանում է անհարկի ձգձգումների՝ դրանով իսկ հարված հասցնելով մեր շահերին, մենք կունենանք ամրագրված օրենքով գործընթաց՝ միակողմանիորեն դուրս գալու ստորագրումից, այսինքն՝ չեղյալ հայտարարել վավերացումը և դուրս գալ գործընթացից,- նշել է Կարեն Բեքարյանը։
Նրա կարծիքով դա հետևանք է մեկ այլ հիմնական թեզի, երբ շատերն ասում են, որ կա՛մ ՍԴ-ն պետք է բացասական եզրակացություն տա, կա՛մ Ազգային ժողովը խնդրին վերաբերվի վերապահումներով։ Նա նաև նշել է, որ ինքը մշտապես կողմնակից է եղել երկրորդ տարբերակին, այն է՝ վավերացնել արձանագրությունները, սակայն զուգահեռաբար, բոլոր հնարավոր ներպետական ակտերով ապահովել մաքսիմալ երաշխավորված վիճակ հնարավոր ռիսկերից։

7or.am