Լրահոս

01.08.2016 20:43


Աբովյանի քաղաքային մարզադաշտի մոտ այրվել է 3 հա խոտածածկ տարածք

Աբովյանի քաղաքային մարզադաշտի մոտ այրվել է 3 հա խոտածածկ տարածք

Հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես ` Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի քաղաքային մարզադաշտի մոտակայքում այրվել է 3 հա, Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր գյուղի գերեզմանատանն այրվել է 100 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը