Արայիկ Խանդոյան. «Թուրքը 19 անգամ խփել է, մի անգամ էլ թող հայը խփի»
Այսօր՝ օգոստոսի 1–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ գայլի» պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը հրաժարվել է բուժօգնություն ստանալուց։
–Ոտքի փափուկ հյուսվածքների վնասվածք է, ոսկրային վնասվածք չունի։ Արայիկ Խանդոյանը ասել է, որ թուրքը 19 անգամ խփել է, իրեն ոչինչ չի եղել, այս մի անգամից էլ բան չի լինի, մի անգամ էլ թող հայը խփի–նշել է փաստաբանը։
Նա ընդգծել է, որ Արայիկ Խանդոյանի նկատմամբ դեռևս մեղադրանք չի առաջադրվել։ Քննիչի հետ պայմանավորվածություն կա, որ համապատասխան քննչական գործողությունները կատարվելու են այսօր։
–Երեկ ընդամենը կազմվել է ձերբակալման արձանագրությունը, գիշերը հնարավորություն է տրվել Արայիկի հետ առանձնազրույց ունենալ։ Երբ նրան հարցրեցի` ինչ կցանկանաս փոխանցել մտերիմներիդ և բարեկամներիդ, ասաց` խնդրում եմ փոխանցիր, որ ես շատ եմ սիրում Հայաստանը և հայ ժողովրդին,– ասել է Արայիկ Պապիկյանը։

7or.am