Լրահոս

14.12.2009 16:09


Պատգամավորության թեկնածուների իրավահավասարության օրենսդրական պահանջի խախտման մասին հայտարարություն

1. Ամփոփում

Ընտրական օրենսգրքի  111-րդ  հոդվածի  6-րդ մասի և  100-րդ  հոդվածի  պահանջների  կոպիտ  խախտումներով, պատգամավորության  թեկնածու Նիկոլ  Փաշինյանը  շարունակում  է  մնալ կալանքի  տակ  և, որպես  հետևանք,  չի  ապահովվում  պատգամավորների  իրավահավասարության  սկզբունքը:

2. Ներածություն

Դիտորդական առաքելությունը ներկայացրել  է'

2,1, նոյեմբերի  8-ին' միջանկյալ  զեկույց  □20  հոկտեմբեր -  07 նոյեմբեր□  ժամանակահատվածի  համար,

2.2. դեկտեմբերի  7-ին' արտահերթ  հայտարարություն  □առանց  ԿԸՀ  համաձայնության, պատգամավորության  թեկնածուին  կալանքի  տակ  պահելու  մասին□:

 3. Դիտարկումներ

3.1. ԿԸՀ-ը, կոպտորեն  խախտելով  ԸՕ  պահանջները  և  որևէ  նախաձեռնություն  չցուցաբերելով  պատգամավորության թեկնածուի կալանքի  հարցը  քննարկելու  ուղղությամբ, անթաքույց  հրաժարվում  է  նաև  ապահովել  ԸՕ  պահանջները  պատգամավորության  թեկնածուների  իրավահավասարության   ապահովման  հարցերում:   

3.2.  Ընտրական հանձնաժողովների  /ԿԸՀ  և  ԸԸՀ/ ոչ  մի  ներկայացուցիչ  առ այսօր  չի  այցելել  կալանքի  տակ  գտնվող պատգամավորության  թեկնածուին:

Այսինքն, ի  հակասություն  ԸՕ  41  և  42-րդ հոդվածների պահանջների, որևէ  վերահսկողություն  չի  իրականացվում  պատգամավորության  թեկնածուների   իրավահավասարության  սկզբունքի  պահպանման  համար:

Արդյունքում, կալանքի  տակ  գտնվող պատգամավորության  թեկնածուին  հնարավորություն  չի  տրվում'

- օգտվել  ինտերնետային կապից,

- հետևել  ՀՀ  -ում  գործող  բոլոր  հեռուստակայանների   հաղորդումներին,

-նկարահանվել  քարոզչական  նյութի  համար,

-հանդիպել  դիտորդների  հետ  և  այլն:

4. Առաջարկություններ

ԿԸՀ-ը  կազմավորող մարմիններին  և պաշտոնատար անձանց /ԲՀԿ՝ Գ.ԾԱՌՈՒԿՅԱՆ,   ՀՀԿ՝ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ, ՀՅԴ՝ ԳՄ, ՕԵԿ՝ Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, «Ժառանգություն»՝ Ր.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԴՆԽ՝ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ  և  ՀՀ  Նախագահ/՝  միջոցներ  ձեռնարկել ԸՕ  111-րդ հոդվածի  6-րդ  կետի պահանջների կատարման  և  ԸՕ  110-րդ  հոդվածի  պահանջների  ապահովման  ուղղությամբ:

ՀՊԱԿ  դիտորդական  առաքելություն

Առաքելության  ղեկավար  Անահիտ Սարգսյան

Այս խորագրի վերջին նյութերը