Լրահոս

01.08.2016 18:03


Շուրջ 50 օր առաջ վրաերթի ենթարկված տղամարդը գիտակցության չգալով մահացել է

Շուրջ 50 օր առաջ վրաերթի ենթարկված տղամարդը գիտակցության չգալով մահացել է

Հունիսի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել Լենինգրադյան փողոցում 1988թ. ծնված Գարիկ Բ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմքենայով 1974թ. ծնված Արտյոմ Մելքոնյանին վրաերթի ենթարկելու մասին:
Հուլիսի 31-ին, ժամը 11.50-ին, Արտյոմ Մելքոնյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունը:

Այս խորագրի վերջին նյութերը