Լրահոս

01.08.2016 14:15


Վանաձորում կամրջից ցած նետվելով ինքնասպան է եղել Վանաձորի հարկային տեսչության իրավաբանը

Վանաձորում կամրջից ցած նետվելով ինքնասպան է եղել Վանաձորի հարկային տեսչության իրավաբանը

Վանաձորում այսօր՝ օգոստոսի 1-ին, ինքնասպան է եղել հարկային տեսչության իրավաբանը: Lorinews.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ առավոտյան ժամը 10.30-ի սահմաններում Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հարեւանությամբ գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է 43-ամյա Ա.Կարապետյանի մարմինը, ով նախնական տեղեկություններով իրեն ցած է նետել կամրջից:

Կարապետյանն աշխատում էր Վանաձորի հարկային տեսչությունում որպես իրավաբան: Նա մի քանի ամիս է, ինչ այդ պաշտոնում էր:

Ա. Կարապետյանը մինչ հարկայինում աշխատանքի անցնելը եղել է Հայկական զարգացման բանկի Վանաձորի մասնաճյուղի կառավարիչը:

Մանրամասները՝ Lorinews.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը