Աշխարհ

01.08.2016 15:55


Թուրքիան ԵՄ–ից անվիզա ռեժիմ է պահանջում հոկտեմբերից

Թուրքիան ԵՄ–ից անվիզա ռեժիմ է պահանջում հոկտեմբերից

Եթե Եվրամիության ղեկավարությունն անվիզա ռեժիմ չսահմանի Թուրքիայի քաղաքացիների համար առաջիկա ամիսներին, Անկարան դուրս կգա միգրացիոն ճգնաժամի հաղթահարման հարցով համաձայնագրից։ «Reuters»–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։

«Եթե գործը չավարտվի վիզային ռեժիմի ազատականացմամբ, մենք ստիպված կլինենք հրաժարվել փախստականներին վերադաձնելու հարցով համաձայնագրից»,–ասել է նա։

Նրա խոսքով՝ այդ որոշումը պետք է կայացվի հոկտեմբերի սկզբին կամ կեսերին։ Չավուշօղլուն նաև պնդել է, որ թուրքական կողմին վերջնական ամսաթիվ ասեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը