Լրահոս

01.08.2016 20:25


Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է հայտարարել

Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է հայտարարել

«Նոր Հայաստանի» անդամ Անդրիաս Ղուկասյանն այսօր հացադուլ է հայտարարել:

Այս մասին ասել է նրա փաստաբան Լուսինե Սահակյանը:

ԱՎերջինի փոխանցմամբ՝ Անդրիաս Ղուկասյանը հացադուլի մասին հայտարարել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ իր ձերբակալման դեմ բողոքի քննարկման ընթացքում:

Ղուկասյանի խոսքով՝ իր նկատմամբ իրականացվող հետապնդումներն ակնհայտ քաղաքական են. ինքը քաղբանտարկյալ է։

«Պահանջում եմ ժողովրդից Հայաստանում հաստատել սահմանադրական կարգ և վերականգնել արդարադատությունը իրեն հասանելի բոլոր միջոցներով։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»,–Ղուկասյանի պահանջն է բարձրաձայնել նրա փաստաբանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը