Լրահոս

14.12.2009 16:44


Երկու ծանր խնդիրների միաժամանակ իրականացումը մեծ խնդիր է դրանք իրականացնողի համար

Երկու ծանր խնդիրների միաժամանակ իրականացումը մեծ խնդիր է դրանք իրականացնողի համար

«Դե ֆակտո» մամուլի ակումբում Կարեն Բեքարյանը նշել է, որ ԱՄՆ-ը շահագրգռված է ղարաբաղյան հարցի արագ կարգավորման մեջ, և ԱՄՆ-ի կողմից արագացման գործընթացներ կան. «Ամբողջ ինտենսիվ վիճակը, որը մենք տեսնում ենք, նաև ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների ուղղակի ջանքերի արդյունքն է և ոչ թե առաջին հերթին Թուրքիայի պահանջը կամ Թուրքիայի մեծ արդյունքի արգասիքը»։ Նրա կարծիքով չպետք է տպավորություն ստեղծվի, որ Հայաստանը խնդիր ունի հարցը չլուծելու, իսկ միջազգային հանրությունը՝ լուծելու։

Կարեն Բեքարյանը համոզված է, որ երկու շատ ծանր խնդիրները՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և ղարաբաղյան հիմնահարցի գործընթացների միաժամանակ իրականացումը բավական մեծ խնդիր է դրանք իրականացնող կողմի՝ Հայաստանի համար, քանի որ հանրությունն ունի նաև գործընթացը մարսելու խնդիր։

-Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դեռևս լիակատար ընկալման հասած չէ մեր հասարակության մեջ, հետևաբար զուգահեռ տեմպերի այդպիսի արագությունները կարող են նաև վտանգավոր լինել։ Սա, իմ կարծիքով, պատկերացնում է նաև միջազգային հանրությունը,- ընդգծել է Կարեն Բեքարյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը