Լրահոս

02.08.2016 08:15


ՃՏՊ Ալագյազ-Ծաղկահովիտ և Մեղրի-Քաջարան ավտոճանապարհներին. կան տուժածներ

ՃՏՊ Ալագյազ-Ծաղկահովիտ և Մեղրի-Քաջարան ավտոճանապարհներին. կան տուժածներ

Օգոստոսի 1-ին, ժամը 20.42-ին տեղեկություն է ստացվել, որ Ապարան-Ալագյազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-21 ավտոճանապարհի Ալագյազ-Ծաղկահովիտ հատվածի 5-րդ կմ-ում «Volkswagen Golf» մակնիշի 34 OF 349 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1987 թ. ծնված Դ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 7մ) և շրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր՝ 1987 թ. ծնված Հ. Մ.-ը տեղի ուժերով հոսպիտալացվել է Ապարան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

***

Օգոստոսի 2-ին, ժամը 03.55-ին ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 36-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Քաջարան հատվածի 35-րդ կմ-ին «МАЗ» մակնիշի 25 UL 527 պետհամարանիշով կցորդիչով ավտոմեքենան (վարորդ՝ 1972 թ. ծնված Վ. Գ.) կողաշրջվել և երկկողմանի փակել է ճանապարհը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Քաջարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

«Մեղրիի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Այս խորագրի վերջին նյութերը