Ինչու՞ Սերժ Սարգսյանը հենց հիմա՛ խոսեց օրենսդրական լրացումների մասին
-Կան ճշմարտություններ, և կա դրանք ասելու ժամանակ։ Դուք պետք է Ձեր ճշմարտությունն ասեք այն ժամանակ, երբ առավել արդյունավետ է,- «Հայելի» ակումբում հայտարարել է Հանրապետական խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը՝ այդպիսով բացատրելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանըմիջազգայինպայմանագրերիստորագրմանը, վավերացմանըևչեղյալհայտարարելուն վերաբերող օրենսդրությունում լրացումներ կատարելու հանձնարարականի մասին խոսեց այն բանից հետո միայն, երբ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սահմանված ժամկետում եզրակացություն չտվեց հայ-թուրքական արձանագրություններին, և այդպիսով Սերժ Սարգսյանը տեսավ, որ Թուրքիան սկսում է ձգձգել գործընթացը։
-Եթե Թուրքիան, այնուամենայնիվ, չգնա այդ ճանապարհով և չվավերցնի, փորձի ձգձգել, ապա կարծում եմ՝ վրա կհասնի միջազգային հանրության կողմից Թուրքիայի պահվածքին համապատասխան գնահատականը, որն առաջին հերթին կարտահայտվի Ցեղասպանության ճանաչման նոր, հզոր ալիքով։
Նույն ակումբում հյուրընկալված ՀՅ Դաշնակցություն խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն էլ հայտարարել է, որ օրենսդրական այդ փոփոխության կարիքը չկա, քանի որ պարզապես կա՛մ Սահմանադրական դատարանը պետք է արձանագրություններով ստանձնած պարտավորությունները ճանաչի հակասահմանադրական, կա՛մ արագացված կարգով արձանագրությունները մտնեն խորհրդարան, և պատգամավորները դեմ քվեարկեն։
-Եվ շատ վտանգավոր է, եթե մենք ուշացնում ենք դա,- նշել է Ա. Մինասյանը,-ես նաև վտանգավոր եմ համարում ԱՄՆ նախագահի արտահայտությունը, որ եթե չվավերացնեք, ապա մենք դժվարություններ կունենանք Ցեղասպանության ճանաչման բանաձևի կասեցման հարցում։ Սա ի՞նչ է նշանակում՝ եթե, այնուամենայնիվ, վավերացում տեղի ունեցավ, իրենք կհաջողեն կասեցնել ճանաչման գործընթացը։
Ինչու՞ Սերժ Սարգսյանը հենց հիմա՛ խոսեց օրենսդրական լրացումների մասին
-Կան ճշմարտություններ, և կա դրանք ասելու ժամանակ։ Դուք պետք է Ձեր ճշմարտությունն ասեք այն ժամանակ, երբ առավել արդյունավետ է,- «Հայելի» ակումբում հայտարարել է Հանրապետական խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը՝ այդպիսով բացատրելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը միջազգային պայմանագրերի ստորագրմանը, վավերացմանը և չեղյալ հայտարարելուն վերաբերող օրենսդրությունում լրացումներ կատարելու հանձնարարականի մասին խոսեց այն բանից հետո միայն, երբ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սահմանված ժամկետում եզրակացություն չտվեց հայ-թուրքական արձանագրություններին, և այդպիսով Սերժ Սարգսյանը տեսավ, որ Թուրքիան սկսում է ձգձգել գործընթացը։

7or.am