Շաբաթ օրը տեղի ունեցած «Օրինաց Երկիր» կուսակցության 9-րդ համագումարից հետո Գյումրիում փորձեցինք կարծիքներ լսել նախկին և ներկա ՕԵԿ-ականներից կուսակցության վերջին համագումարի վերաբերյալ:
Զարմանալին այն էր, որ նախկին ՕԵԿ-ականներից շատերը խուսափում էին հրապարակային կարծիք հայտնել կուսակցության հասցեին՝ մատնանշելով ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ներկայիս պաշտոնը, սակայն առանձին կուսակցությունների դեպքում ՕԵԿ-ի և նրա առաջնորդի վերաբերյալ հայտնած կարծիքները, էթիկայի նորմերից ելնելով, հնարավոր չէ թղթին հանձնել:
Նախկին ՕԵԿ-ական Հրաչ Մելքոնյանը, ով վերջին խորհրդարանական ընտրությունների ընթացքում այդ կուսակցությունից պատգամավորի թեկնածու էր առաջադրված, «7օր»-ի հարցին, թե արդյոք չի՞ զղջում, որ լքել է այդ կուսակցությունն այն դեպքում, երբ նրա նախկին կուսակիցներն արդեն «օրինաց» երկիր են կառուցում, պատասխանել է. «Իհա՛րկե չեմ փոշմանել. նույնիսկ ուրախ եմ»: Հրաչ Մելքոնյանն ավելին չցանկացավ մեկնաբանել և մի երկու օր խնդրեց մեկնաբանություններ տալուն պատրաստվելու համար:
Իսկ մեկ այլ նախկին ՕԵԿ-ական Հայկ Սուլթանյանն այս առումով ասել է. «Չէ, ինչի՞ համար փոշմանեմ: Օրինաց երկիր կառուցելու մասին հայտարարությունները ճչացող, բարձրագոչ խոսքեր են: Չեմ էլ ուզում մեկնաբանել: Բայց իրենք իրենց փոփոխականությամբ իրենց արդեն վարկաբեկել են»: Վերջում Հայկ Սուլթանյանը խնդրեց ընթերցողին փոխանցել, որ կուսակցությունից հեռացածներից գրեթե բոլորը վերոհիշյալ կարծիքին են:
Ներկայումս «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Հովհաննես Քուշքյանը կուսակցության վերջին համագումարում արտահայտած մտքերի վերաբերյալ ՕԵԿ-ականին վայել մեկնաբանություններ անելուց հետո «7օր»-ի հարցին, թե, ի վերջո, ինքը հավատո՞ւմ է համագումարում ասված խոսքերին, պատասխանել է. «Դե, անձամբ ես չեմ հավատում»:
ՕԵԿ վերջին համագումարի արձագանքներից

Դերենիկ Մալխասյան
Գյումրի