Լրահոս

02.08.2016 18:41


Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջի մոտ այրվել է մոտ 300քմ խոտածածկույթ

Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջի մոտ այրվել է մոտ 300քմ խոտածածկույթ

Օգոստոսի 1-ից 2-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցում՝ Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի մոտակայքում այրվել է մոտ 300 քմ խոտածածկույթ, Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածից դեպի 9-րդ զանգված տանող ճանապարհին՝ լողավազանի մոտակայքում` մոտ 300 քմ բուսածածկույթ, Վեդի-Վանաշեն ավտոճանապարհի 4-րդ կմ-ին այրվել է հնձած ցորենի արտ՝ մոտ 4500 քմ և հարևանությամբ գտնվող չոր խոտածածկույթը՝ մոտ 3000 քմ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը