Լրահոս

02.08.2016 13:48


Ավան-Առինջի բնակարաներից մեկում հայտնաբերվել է դի

Ավան-Առինջի բնակարաներից մեկում հայտնաբերվել է դի

Օգոստոսի 2-ին, ժամը 10.20-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան-Առինջի 1-ին միկրոշրջանի թիվ 2/11 շենքի բնակարաներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցի հատակին հայտնաբերել 1942 թ. ծնված Ա. Թ.-ի դին:

Այս խորագրի վերջին նյութերը