Լրահոս

02.08.2016 20:32


Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է

Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է

«Ա1+»-ի տեղեկություններով, այսօր Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոնում մահացած Քաջիկ Գրիգորյանն ուներ իմունային անբավարարության վիրուս՝ ՄԻԱՎ:

Ի թիվս այս խնդրի, Բաղրամյան պողոտայում հուլիսի 30-ին ինքնահրկիզման դիմած մարդը ստանում էր մեթադոնային բուժում, որը հատուկ է թմրամոլներին:

Առողջապահության նախարարությունից հաստատեցին միայն այն, որ հիվանդի ստացած այրվածքները կյանքի հետ անհամատեղելի էին հենց հարակից հիվանդությունների պատճառով:

Մանրամասները՝ «Ա1+»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը