Լրահոս

02.08.2016 20:44


Քաղաքացին ընկել է գետը և մահացել

Քաղաքացին ընկել է գետը և մահացել

Օգոստոսի 2-ին, ժամը 18.43-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնու ձորում՝ թիվ 2 առողջարանի մոտակայքում, քաղաքացին ընկել է գետը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ջրափրկարարները Հրազդան գետից դուրս են բերել Ա. Ի.-ի (ծնվ. 1964թ.) դին:

Այս խորագրի վերջին նյութերը