Լրահոս

23.10.2010 13:10


ՌԴ Պետդուման ծագումով հայ պատգամավորի հանդեպ քրեական գործ հարուցելու համաձայնություն է տվել

ՌԴ Պետդուման ծագումով հայ պատգամավորի հանդեպ քրեական գործ հարուցելու համաձայնություն է տվել

Ռուսաստանի Պետական դուման համաձայնություն է տվել Ռուսաստանի ծագումով հայ պատգամավորի նկատմամբ քրեական գործ հարուցելուն։ Աշոտ Եղիազարյանը Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ էր։ Նա մեղադրվում է խարդախության համար, և նրան մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում։

Նշենք, որ ՌԼԴԿ նախագահ, Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին պաշտպանել էր ծագումով հայ պատգամավորին, իսկ մնացած 3 խմբակցությունները դեմ չեն արտահայտվել։

Քրեական գործ հարուցելու այս որոշումը, սակայն, դեռ չի նշանակում, թե Ա. Եղիազարյանին կզրկեն պատգամավորական անձեռնմխելիությունից։ Այդ հարցը Դուման կքննարկի առանձին, դա էլ այն դեպքում, եթե քննիչները հանցակազմ գտնեն։ Իսկ դրա համար նրանք 10 օր ունեն։

 

Այս խորագրի վերջին նյութերը