Լրահոս

03.08.2016 07:45


Զվարթնոց օդանավակայանի մոտ «Նիսան»–ը բախվել է արգելապատնեշին

Զվարթնոց օդանավակայանի մոտ «Նիսան»–ը բախվել է արգելապատնեշին

Օգոստոսի 2-ին, ժամը 21.45-ին ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Զվարթնոց օդանավակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իսակովի պողոտայում՝ «Սրբ. Հարություն» եկեղեցու մոտակայքում, «Նիսան» մակնիշի 34 CT 081 պ/հ (վարորդ Գ. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի արգելապատնեշին. տուժածներ չկան:

Փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը