Լրահոս

03.08.2016 08:19


Հողազանգվածի սահք է տեղի ունեցել Ջրաշենում

Հողազանգվածի սահք է տեղի ունեցել Ջրաշենում

Օգոստոսի 2-ին, ժամը 17.48-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրաշեն թաղամասի 1-ին փողոցի թիվ 2 տան բակում իջվածք է նկատվել (մոտ 5 մ խորությամբ), և նշված հատվածի ընդերքից ջուր է դուրս գալիս. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ա. Ա.-ին պատկանող տան խոհանոցի առաստաղին և հատակին առկա են ճաքեր (մոտ 0,5 սմ լայնությամբ, 8մ երկարությամբ), իսկ տան հետնամասում՝ մոտ 15 մ հեռավորության վրա, առկա է լանջի հողազանգվածի սահք (մոտ 20մ լայնությամբ, 3 մ խորությամբ և 50 մ երկարությամբ), իսկ ընդերքից առկա ջրի արտահոսք:

Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՓԾ ԲՊ և ԱՀՎԿ վարչության պետը և ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչը:

Այս խորագրի վերջին նյութերը