Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանից«7օր»-ը հետաքրքրվել է, թե հայ-թուրքական հարաբերությունները նախաձեռնած Սերժ Սարգսյանը հատկապես որ հարցում է սխալվել, քանի որ ՀՀԿ 12-րդ համագումարում հենց ինքը հայտարարեց, որ չի սխալվում նա, ով չի գործում։
-Պարոն Սերժ Սարգսյանն ասաց, որ ոչ միայն չի սխալվում նա, ով որևէ բան չի անում, այլ չանողը կրկնակի է սխալվում, և որ այսօր մենք շատ ավելի խելոք և իմաստուն ենք, քան ընդամենը մեկ տարի առաջ։ Եվ այն գործընթացը, որը մենք սկսել ենք, տվել է իր դրական պտուղները։ Առաջիկայում այդ պտուղները բոլորի համար տեսանելի կլինեն,- պատասխանել է Գագիկ Մինասյանը՝ ավելացնելով, որ եթե մեկն ասի, որ հիմա ինքն ավելի քիչ է հասկանում, քան մեկ տարի առաջ, նրան պարզապես կարելի է բութ անվանել։
Գագիկ Մինասյանի հետ բանավիճող ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն էլ հայտարարել է, որ այդ հայտարարությամբ Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ, իրոք, սխալվել է։
-Այն խոսքը, որ ավելի շատ բան ենք հասկանում, քան մեկ տարի առաջ, իշխանությունների համար իսկապես անկեղծ խոստովանություն է։ Եվ այս ուղղությամբ պետք է խրախուսել իշխանություններին,- ասել է Արծվիկ Մինասյանը,- շատ լավ է, որ իշխանությունները հիմա գիտակցել են, թե իսկապես ինչ ծանր խաղի մեջ են մտել, և ամեն ինչ չէ, որ հաշվարկել են։ Հիմա մնում է, որ կարողանանք այս իրավիճակից շատ առողջ և հնարավորինս ավելի միասնական դուրս գալ։ Դրա հիմնական պայմանը հետևյալն է՝ արագընթաց կարգով դուրս գալ կարգավորման այս գործընթացից։
Սերժ Սարգսյանը խոստովանե՞լ է, որ սխալվել է
Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանից «7օր»-ը հետաքրքրվել է, թե հայ-թուրքական հարաբերությունները նախաձեռնած Սերժ Սարգսյանը հատկապես որ հարցում է սխալվել, քանի որ ՀՀԿ 12-րդ համագումարում հենց ինքը հայտարարեց, որ չի սխալվում նա, ով չի գործում։

7or.am