Լրահոս

03.08.2016 11:22


102 ռազմաբազայից դարձյալ ռուս զինծառայող է փախել

102 ռազմաբազայից դարձյալ ռուս զինծառայող է փախել

Այսօր վաղ առավոտյան ԳԱԼԱ–ն տեղեկատվություն է ստացել, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից դարձյալ զինծառայող է փախուստի դիմել:

Ոսկեհասկում, սակայն, նրան բռնել են և հանձնել ռուս սահմանապահներին: Ոսկեհասկի գյուղապետը ԳԱԼԱ–ի հետ զրույցում նշել է, որ փորձում են պարզել՝ արդյոք գյուղացիների՞ն է հաջողվել կանգնեցնել փախուստի դիմած զինծառայողին:

Հայտնի չէ նաեւ, թե արդյոք զինծառայողը զենք է կրել թե ոչ:

Մանրամասները՝ ԳԱԼԱ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը