Երեկ՝ Գյումրու օրվա նախօրեին, տեղական հեռուստաընկերություններից մեկով ելույթ է ունեցել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով մի քանի հետաքրքիր հայտարարություններով է հանդես եկել՝ համեմված միայն իրեն հատուկ բառապաշարով և խոսելաոճով:
Նախ Վարդան Ղուկասյանը անողոքաբար քննադատելով իր նախորդներին, նրանց արածների ֆոնի վրա ներկայացրել է, թե ինչ հրաշքներ է գործել Գյումրիում և թե ինչպիսի զարգացածության մակարդակ է ապահովել քաղաքի համար:
Այս համատեքստում նա հպարատացել է, որ կարողացել է, հանցագործներից մինչև բիզնեսի ներկայացուցիչներ, համոզել, որ իրենց փողերը Գյումրիում ներդնեն: Գյումրու քաղաքապետը նշել է, թե բոլորին տարածքներ է տվել, որ գան կառուցեն ու աշխատեցնեն, և որևէ քաղաքական խտրականություն այս առումով չի դրսևորել.
-Օրինակ էդ Բալասանյան Սամվելին, հիմի «Բարգավաճ» է դարձել, ի՞նչ է արել, շենքը տվեցի, ասի՝ արի սարքի: Հիմի որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները գան ասեն, թե տարածք տուր՝ լավ բան ենք ուզում անել, կասեմ՝ վերցրեք, մենակ քաղաքին օգուտ տվեք:
Այնուհետև Գյումրուն իր նվիրվածությունն ապացուցելու համար Վարդան Ղուկասյանն ասել է, թե արյուն է թափել այս քաղաքի համար.
-Քաղաքի համար քաղաքական պատվերով խփվեցի։
Գյումրու քաղաքապետը չի հստակեցրել, թե իր վրա մահափորձ կազմակերպելը որոշակի ու՞մ քաղաքական պատվերն է եղել: Հարցին՝ գալիք 2012թ. կրկին առաջադրվելո՞ւ եք, Վարդան Ղուկասյանը սկզբից համեստություն է արել՝ թողնելով ամեն ինչ Աստծու ողորմածությանը, իսկ հետո հայտարարել է.
-Առողջ մնանք, կենդանի մնանք, անպայման մի անգամ դնելու ենք. որովհետև պատմության մեջ չկա էնպիսի քաղաքապետ, որը 5 անգամ դնի, ու ամեն անգամ նախորդ ընտրություններից շատ ձեն հավքի: Տեսնում են, չէ՞, թե ինչքան ենք աշխատում։ Ժողովուրդը մեզ սիրում է, էս զանգերը (խոսքը հաղորդման ընթացքում հնչող զանգերի մասին է, որոնք փառաբանում էին Վարդան Ղուկասյանին), բաները... Իմ սուրը փառքով կդնեմ պատյանս, եթե զգամ, որ ժողովուրդը էլ ինձ չի ուզում: Էն մյուսների պես չեմ, որ ձեն մուրամ, ասեմ՝ փող կտամ, ինձ ձեն տվեք: «Генерал без войск, это не генерал»:
Իսկ վերջում Գյումրու քաղաքապետը խոսել է հայրենասիրությունից, հայերից ու թուրքերից, և նրանց, ովքեր չեն տեղավորվում հայրենասիրության իր չափանիշների սահմաններում, անվանել է. «Սատանեք նատուրալնի»:
Ու՞մ քաղաքական պատվերով է խփվել Վարդան Ղուկասյանը

Դերենիկ Մալխասյան
Գյումրի