Չուգասզյանը մինչև օգոստոսի 4-ը՝ ժամը 18.00–ն, ժամանակ է տվել
«Սասնա ծռեր» խմբավորման զինյալների կողմից զենքը վայր դնելուց հետո ստեղծված իրավիճակի մասին «ՍիվիլՆեթ»-ի հարցերին պատասխանել է «Հիմնադիր խորհրդարանի»՝ ընդհատակում գտնվող ղեկավար Գարեգին Չուգասզյանը.
-«Սասնա ծռերի» ապստամբները բացառիկ կարճ ժամանակի ընթացքում մեր հանրային գիտակցության մեջ հեղափոխություն իրականացրին և հասան անհավանական արդյունքի:
Ծնվեց «Սասնա ծռերի» զանգվածային շարժումը, որի վկան քաղաքական «ծռության» կամ անհնազանդության դրսևորումներներն էին՝ սկսած վերջին տարիների ամենամեծաքանակ՝ տասնյակ հազարներ հաշվող ցույցերից և երթերից, մինչև Սարի թաղի քաղաքացիների ըմբոստություն, հաց հասցնող քաղաքացու հանդուգն արարք և, ցավոք, ողբերգությամբ ավարտված ինքնահրկիզում։ Ապստամբների՝ արյունահեղությունից խուսափելը հատկապես կարևոր է տեսնել պետական ահաբեկչության հերթական զանգվածային անօրինակ գործողությունն իրականացրած ոստիկանապետության ֆոնին, որը Երևանի խիտ բնակեցված թաղամասերից մեկը՝ Սարի թաղը, իր փողոցներով ու տներով վերածեց իսկական մարտադաշտի, արդյունքում շուրջ վեց տասնյակ քաղաքացիների պատճառելով տարբեր աստիճանի, այդ թվում ծանր մարմնական վնասվածքներ, և վիրավոր մանկահասակ երեխաներ։ «Սասնա ծռերը» ապացուցեցին, որ իրենք ոչ թե գիտակցության մթագնմամբ տառապող քաղաքական մոլագարներ են, այլ իրենց առաքելությունը գիտակցյալ մահապարտ գազափարակիրներ, որոնք ընտրել են զինված ապստամբությունը որպես ծայրահեղ, բայց և միակ միջոց երկրի դավաճանական մոտալուտ աղետը կանխելու, երկրից արտագաղթող ժողովրդի հուսահատությունը չեզոքացնելու և նրան՝ քաղաքացիական ահնազանդությամբ իր իրավունքները հետ նվաճելու համար ոտքի կանգնեցնելու համար…Այս առաքելությունը իրականացնելուց հետո «Սասնա ծռերը» կարող են զենքը վայր դնել, քանի որ նորից բացվում է քաղաքացիական խաղաղ անհնազանդությամբ երկրի ապագայի ճակատագիրը որոշելու հեռանկարը։
-Ինչպե՞ս է եք տեսնում շարժման հետագա ընթացքը։ Չե՞ք կարծում, որ զենքերը վայր դնելու որոշումը հարվածեց փողոցին։
-Ո՛չ, չեմ կարծում։
-Ինչպե՞ս է հետագայում կառավարվելու շարժումը այն դեպքում, երբ «Հիմնադիր խորհրդարանն», ըստ էության, մեկուսացված է։
-«Հիմնադիր խոհրդարանը» մեկուսացված չէ: Այո՛, նրա առանցքային անդամներից և համակիրներից շատերը ձերբակալված են, և մեր մոտակա խնդիրներից մեկը նրանց ազատումը պետք է լինի: Սակայն ՀԽ-ն, հասուն քաղաքական ուժ լինելով, ձևավորել է նոր որակի հայկական պետականության իր քաղաքական տեսլականը և դրան հասնելու համար անհրաժեշտ քաղաքական փոփոխությունների ճանապարհային քարտեզը: Եվ որ ամենակարևորն է, ձևավորել է շատ ավելի լայն «Սասնա ծռերի» զանգվածային շարժում: Նորություն ասած չեմ լինի, եթե ասեմ, որ ցանցային դարաշրջանում ոստիկանապետական կարգերի պայմաններում քաղաքական շարժումները կարող են գործել միայն որպես ցանցեր: Ցանցի քաղաքական «իմպրովիզ» անելու ընդունակ «պարտիզանական» հանգույցները անկախ են, չկա ընդանուր հրամանատարություն, սակայն կա այդ հանգույցների միջև գործող փոխադարձ ընդունելի պարզ սկզբունքների փոքրաթիվ ցանկ, որը թույլ է տալիս նորանոր հանգույցների ներգրավվել, իսկ որոշ հանգույցների շարքից դուրս գալու դեպքում, մյուս հանգույցների ինքնավար գոյատևում: Սա է «Սասնա ծռերի» այսօրվա հաջողության և հեղինակության հիմքը և վաղվա ուժի աղբյուրը և այն բանտում կամ ընդհատակում լինելուց ոչ միայն չի թուլանալու, այլ միայն կուժեղանա, քանի որ բռնակալության ճնշումները միայն ավելացնելու են մեր քաղաքացիների և Սփյուռքի համակրանքը, ուրեմն և, մասնակցությունը ՀԽ-ի քաղաքական ծրագրերին։
-Այս պահին ո՞ր պահանջներն են գերակա։
–Քաղբանտարկյալների նկատմամբ խոշտանգումների բացառում, քաղբանտարկյալների ազատում, Արցախի հարցում որդեգրած պարտվողական քաղաքական դիրքորոշումից հրաժարում, քաղաքական երկխոսության և փոփոխությունների անհապաղ սկիզբ, ազգային անցումային վստահության կառավարության ձևավորում, Սերժ Սարգսյանի հրաժարական, արտահերթ ընտրություններ։
–Սերժ Սարգսյանը պատրաստակամություն էր հայտնել հանդիպելու Ժիրայր Սեֆիլյանի հետ զենքերը վայր դնելուց հետո։ Կլինի՞ արդյոք նման հանդիպում։
-Այդ հարցը ուղղեք Սերժիկ Սարգսյանին: Մենք մեր ձեռքի տակ ունենք զենքերը վայր դնելու բանակցությունների ձայնագրությունը, ուր հստակ տղաներին խոստացվում է այդ հանդիպումը: Հանդիպումը մինչև օգոստոսի 4-ը՝ ժամը 18.00–ն չկայանալու դեպքում մենք կհրապարակենք այդ ձայնագրությունը:
Չուգասզյանը մինչև օգոստոսի 4-ը՝ ժամը 18.00–ն, ժամանակ է տվել
«Սասնա ծռեր» խմբավորման զինյալների կողմից զենքը վայր դնելուց հետո ստեղծված իրավիճակի մասին «ՍիվիլՆեթ»-ի հարցերին պատասխանել է «Հիմնադիր խորհրդարանի»՝ ընդհատակում գտնվող ղեկավար Գարեգին Չուգասզյանը.
-Պարո՛ն Չուգասզյան, ինչպե՞ս եք գնահատում «Սասնա ծռեր» խմբի՝ զենքերը վայր դնելու որոշումը։
-«Սասնա ծռերի» ապստամբները բացառիկ կարճ ժամանակի ընթացքում մեր հանրային գիտակցության մեջ հեղափոխություն իրականացրին և հասան անհավանական արդյունքի:
Ծնվեց «Սասնա ծռերի» զանգվածային շարժումը, որի վկան քաղաքական «ծռության» կամ անհնազանդության դրսևորումներներն էին՝ սկսած վերջին տարիների ամենամեծաքանակ՝ տասնյակ հազարներ հաշվող ցույցերից և երթերից, մինչև Սարի թաղի քաղաքացիների ըմբոստություն, հաց հասցնող քաղաքացու հանդուգն արարք և, ցավոք, ողբերգությամբ ավարտված ինքնահրկիզում։
Ապստամբների՝ արյունահեղությունից խուսափելը հատկապես կարևոր է տեսնել պետական ահաբեկչության հերթական զանգվածային անօրինակ գործողությունն իրականացրած ոստիկանապետության ֆոնին, որը Երևանի խիտ բնակեցված թաղամասերից մեկը՝ Սարի թաղը, իր փողոցներով ու տներով վերածեց իսկական մարտադաշտի, արդյունքում շուրջ վեց տասնյակ քաղաքացիների պատճառելով տարբեր աստիճանի, այդ թվում ծանր մարմնական վնասվածքներ, և վիրավոր մանկահասակ երեխաներ։ «Սասնա ծռերը» ապացուցեցին, որ իրենք ոչ թե գիտակցության մթագնմամբ տառապող քաղաքական մոլագարներ են, այլ իրենց առաքելությունը գիտակցյալ մահապարտ գազափարակիրներ, որոնք ընտրել են զինված ապստամբությունը որպես ծայրահեղ, բայց և միակ միջոց երկրի դավաճանական մոտալուտ աղետը կանխելու, երկրից արտագաղթող ժողովրդի հուսահատությունը չեզոքացնելու և նրան՝ քաղաքացիական ահնազանդությամբ իր իրավունքները հետ նվաճելու համար ոտքի կանգնեցնելու համար…Այս առաքելությունը իրականացնելուց հետո «Սասնա ծռերը» կարող են զենքը վայր դնել, քանի որ նորից բացվում է քաղաքացիական խաղաղ անհնազանդությամբ երկրի ապագայի ճակատագիրը որոշելու հեռանկարը։
-Ինչպե՞ս է եք տեսնում շարժման հետագա ընթացքը։ Չե՞ք կարծում, որ զենքերը վայր դնելու որոշումը հարվածեց փողոցին։
-Ո՛չ, չեմ կարծում։
-Ինչպե՞ս է հետագայում կառավարվելու շարժումը այն դեպքում, երբ «Հիմնադիր խորհրդարանն», ըստ էության, մեկուսացված է։
-«Հիմնադիր խոհրդարանը» մեկուսացված չէ: Այո՛, նրա առանցքային անդամներից և համակիրներից շատերը ձերբակալված են, և մեր մոտակա խնդիրներից մեկը նրանց ազատումը պետք է լինի: Սակայն ՀԽ-ն, հասուն քաղաքական ուժ լինելով, ձևավորել է նոր որակի հայկական պետականության իր քաղաքական տեսլականը և դրան հասնելու համար անհրաժեշտ քաղաքական փոփոխությունների ճանապարհային քարտեզը: Եվ որ ամենակարևորն է, ձևավորել է շատ ավելի լայն «Սասնա ծռերի» զանգվածային շարժում: Նորություն ասած չեմ լինի, եթե ասեմ, որ ցանցային դարաշրջանում ոստիկանապետական կարգերի պայմաններում քաղաքական շարժումները կարող են գործել միայն որպես ցանցեր: Ցանցի քաղաքական «իմպրովիզ» անելու ընդունակ «պարտիզանական» հանգույցները անկախ են, չկա ընդանուր հրամանատարություն, սակայն կա այդ հանգույցների միջև գործող փոխադարձ ընդունելի պարզ սկզբունքների փոքրաթիվ ցանկ, որը թույլ է տալիս նորանոր հանգույցների ներգրավվել, իսկ որոշ հանգույցների շարքից դուրս գալու դեպքում, մյուս հանգույցների ինքնավար գոյատևում: Սա է «Սասնա ծռերի» այսօրվա հաջողության և հեղինակության հիմքը և վաղվա ուժի աղբյուրը և այն բանտում կամ ընդհատակում լինելուց ոչ միայն չի թուլանալու, այլ միայն կուժեղանա, քանի որ բռնակալության ճնշումները միայն ավելացնելու են մեր քաղաքացիների և Սփյուռքի համակրանքը, ուրեմն և, մասնակցությունը ՀԽ-ի քաղաքական ծրագրերին։
-Այս պահին ո՞ր պահանջներն են գերակա։
–Քաղբանտարկյալների նկատմամբ խոշտանգումների բացառում, քաղբանտարկյալների ազատում, Արցախի հարցում որդեգրած պարտվողական քաղաքական դիրքորոշումից հրաժարում, քաղաքական երկխոսության և փոփոխությունների անհապաղ սկիզբ, ազգային անցումային վստահության կառավարության ձևավորում, Սերժ Սարգսյանի հրաժարական, արտահերթ ընտրություններ։
–Սերժ Սարգսյանը պատրաստակամություն էր հայտնել հանդիպելու Ժիրայր Սեֆիլյանի հետ զենքերը վայր դնելուց հետո։ Կլինի՞ արդյոք նման հանդիպում։
-Այդ հարցը ուղղեք Սերժիկ Սարգսյանին:
Մենք մեր ձեռքի տակ ունենք զենքերը վայր դնելու բանակցությունների ձայնագրությունը, ուր հստակ տղաներին խոստացվում է այդ հանդիպումը: Հանդիպումը մինչև օգոստոսի 4-ը՝ ժամը 18.00–ն չկայանալու դեպքում մենք կհրապարակենք այդ ձայնագրությունը:
Մանրամասները՝ «ՍիվիլՆեթ»–ում։