Լրահոս

23.10.2010 13:47


Լուսնի վրա ավելի շատ ջուր կա, քան Սահարայի անապատում

Լուսնի վրա արծաթի, սնդիկի, ածխաթթու գազի, ամյակի և մագնեզիումի հետքեր կան։ Այսպիսի բացահայտում են արել ամերիկյան տիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի մասնագետները։ Գիտնականները լուսնի ընդերքի մեջ ավելի քան 10 000 կմ/ժ արագությամբ հրթիռ են արձակել, այնուհետև հետազոտել բեկորները։ Մասնագետները նաև սառույցի տեսքով ջուր են հայտնաբերել։ «Россия 24» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ այս բացահայտումը կարող է լրացուցիչ փաստարկ դառնալ Լուսնի մակերևույթին բնակություն հաստատելու հետք ստեղծելու համար։ ՆԱՍԱ-ն դեռ նախորդ տարվա նոյեմբերին էր հայտարարել Լուսնի վրա ջրի առկայության մասին, իսկ այժմ գիտնականներն ապացուցել են, որ այնտեղ ջուրն ավելի շատ է, քան Սահարա անապատում։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը