«Ծառուկյանի և Հայրապետյանի միջև որևէ վիճաբանություն չի եղել»,–Ներսես Նազարյան
-Նման բան լինել չի կարող, որ նախագահը երկրի քաղաքացիներին՝ լինի գործարար, թե օլիգարխ, որևէ զգուշացում անի, և չկատարվի նախագահի ասածը,-«7օր»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը՝ արձագանքելով մամուլում տեղ գտած հրապարակումներին, թե Գագիկ Ծառուկյանի և Ռուբեն Հայրապետյանի միջև տեղի ունեցած տարաձայնությունը հասել է ՀՀ նախագահին, սակայն վերջինիս չի հաջողվել հարթել այդ տարաձայնությունները։
-Ոստիկանությունն ուժային կառույց է, և մենք երբեք «բարիշացնողի» կարգավիճակում լինել չենք կարող։ Եթե նման բան լիներ, ուրեմն միանշանակ է, որ ով էլ լինի՝ օլիգարխ, գործարար, թե պաշտոնյա, միանշանակ տեղում կպատժվի, ոչ թե բարիշացնելու հարց կարող է առաջանալ։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետն ասել է, որ նման բան տեղի չի ունեցել։
-Այո՛, կան տարաձայնություններ նրանց միջև, և թերթերի գրեթե բոլոր համարներում լինում են տարբեր մեկնաբանություններ Հայրապետյանի և Ծառուկյանի մեջ տեղի ունեցած տարաձայնության մասին։ Բայց կարող եմ հստակ ասել, որ իրենց մեջ որևէ հանդիպում տեղի չի ունեցել, ոչ մի վիճաբանություն չի եղել, բացի թերթերում հրապարակումներից։
Մամուլում հրապարակվել էր նաև, թե Ն. Նազարյանը երկու կողմերում էլ մեծ հեղինակություն է վայելում, ուստի միայն նրան է հաջողվել դադարեցնել վեճը։
-Քանի որ նշված է, որ երկու կողմին էլ Ն. Նազարյանը շատ լավ է վերաբերվում, և նրա նկատմամբ հարգանք կա, կարող եմ ասել, որ երկուսին էլ շատ երկար ժամանակ է՝ ճանաչում եմ, և այդ երկու անձինք էլ այս պետության մեջ նման բան իրենց թույլ տալ չեն կարող, մանավանդ նախագահի զգուշացումից հետո դա բացառված է։ Ուղղակի երեխայական երևակայությունների արդյունք է, որ մարդիկ կարծում են, թե կարող են հավաքվել ու վիճել իրար հետ։
Ն. Նազարյանն ասել է նաև, թե այդպիսի ենթադրություն անելու համար առիթ է հանդիսացել այն, որ Ծառուկյանն իր մոտ՝ գինու կոմբինատում, հավաքել էր մոտ 200 սպորտսմենների և պարգևատրումներ էր անում, և մարդկանց մոտ տպավորություն էր ստեղծվել, որ վիճաբանության համար են հավաքվել։
-Այդպիսի բան լինել չի կարող։ Ես դա ձեզ վստահեցնում եմ՝ որպես Երևան քաղաքի կայազորի հրամանատար,-նշել է Ն. Նազարյանը` ավելացնելով, -ինչպես տեսաք, եղավ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը, որը ես գնահատում եմ որպես բարձրահոգի, մեծ մարդու հրապարակում, որովհետև մարդն իր մեջ կամքի ուժ գտավ, որպեսզի դիմի իր ընկերոջը՝ պարզելու, թե տարաձայնությունն ինչու է առաջացել։ Հավատացած եմ, որ պարոն Ծառուկյանը նույնպես կդիմի, և իրենց մեջ դա կհարթվի։
«Եթե կրակոցներ լինեին, ամբողջ քաղաքը կիմանար այդ մասին։ Այդպիսի բան լինել չի կարող։ Իրավիճակն ամբողջովին վերահսկվում է մեր կողմից։ Որոշ մարդիկ կան, որոնք իսկապես սենսացիաներ են ուզում, բայց դրանք չկան»,-եզրափակել է Ներսես Նազարյանը։

Սյուզի Մելքոնյան