Լրահոս

04.08.2016 09:30


Բաղրամյան-Երիտասարդական խաչմերուկում շղթայական ավտովթար է տեղի ունեցել

Բաղրամյան-Երիտասարդական խաչմերուկում շղթայական ավտովթար է տեղի ունեցել

Օգոստոսի 3-ին, ժամը 20.26-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Բաղրամյան և Երիտասարդական փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ВАЗ-2106» մակնիշի 37 OL 352 պ/հ (վարորդ՝ Ա. Չ., ծնված 1986 թ.), «Toyota Land Cruiser» մակնիշի C090 EC 190 պ/հ (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1981 թ.) և «Ford Tranzit» (վարորդ՝ Մ. Կ., ծնված 1950 թ.) մակնիշի 35 VL 965 պ/հ ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ. Ք.-ը (1975 թ.), «ВАЗ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Մ. Ս.ը, Ա. (2003 թ.), Ա. (2005 թ.) և Ա. (2014 թ.) Չոբանյանները տեղափոխվել են Ստեփանավան քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ա. և Ա. Չոբանյանները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները Աննայի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Արսենինը՝ բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը:

Այս խորագրի վերջին նյութերը