Լրահոս

04.08.2016 18:11


Ծիծեռնակաբերդի խճուղում` «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ, այրվել է մոտ 2000 քմ խոտածածկ տարածք

Ծիծեռնակաբերդի խճուղում` «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ, այրվել է մոտ 2000 քմ խոտածածկ տարածք

Օգոստոսի 3-4-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում` «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտակայքում, այրվել է մոտ 2000 քմ խոտածածկ տարածք, «Էրեբունի» օդանավակայանի մոտակայքում՝ մոտ 8 հա ցորենի հնձած արտ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 5-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասին հարակից՝ մոտ 1 հա խոտածածկ տարածք, Վայոց Ձորի մարզի Արփի գյուղի «Ղուզեյ» կոչվող տարածքում՝ մոտ 1 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում՝ «գյոլ» կոչվող տարածքում՝ մոտ 7 հա խոտածածկ տարածք և ջերմահարվել մոտ 6000 քմ նորատունկ պտղատու ծառեր:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը