Բարեբախտաբար, հուլիսի 31-ին տղաները ճիշտ որոշում կայացրին՝ խուսափելով երկկողմ արյունահեղությունից: Հուլիսի 17-ից սկսած՝ դուք արել եք ձեզնից կախված առավելագույնը: Ապացուցել եք, որ հայը երբեք ստրուկ չի եղել և չի լինելու: Ձեր արարքով ապացուցել եք, որ հայը մահից ու բանտից վախեցողը չէ՝ դրանով իսկ փաստելով, որ մեր ազգն անմահ է: Վստա՛հ եղիր, որ այս զոհողությունն իմաստավորվելու է, և մեր սիրելի ժողովուրդն ուշ թե շուտ ապստամբելու է:
Հուլիսի 27-ին (այդ օրը Լիզպոնի տղաների նահատակության 33-րդ տարին լրացավ)՝ վիրահատությունից հետո, երբ բացեցիր աչքերդ և հասկացար, թե ինչ է տեղի ունեցել, ապրեցիր երկու խիստ հակասական զգացում: Առաջինն ուրախությունն էր, որ Արամի կյանքին վտանգ չի սպառնում, և երկրորդը տխրությունն էր, որ այդպիսի ծանր վնասվածքներով գամված ես անկողնուն, այո՛, քեզ լավ ճանաչելով՝ վստահ պիտի նախընտրեիր անշնչանալը, քան այդ վիճակում հայտնվելը և այդ պատճառով որոշեցիր հրաժարվել սնվելուց:
Սիրելի՛ Պավլիկ, ինչպես տեսնում ես, ամեն ինչ չէ, որ մենք կարող ենք որոշել, եթե ողջ ես մնացել, ուրեմն դա Աստծո կամքն է եղել, եթե ողջ ես մնացել, ուրեմն տակավին բան ունես անելու ընդհանուրի՝ Հայաստանի և քո ընտանիքի համար:
Ուստի, եղբայրաբար խնդրում եմ՝ դադարեցնես հացադուլը, և օգնելով բժիշկներին՝ օր առաջ ոտքի կանգնես: Հոգով և մտքով միշտ քեզ հետ:
Ժիրայր Սեֆիլյանի նամակը Պավլիկ Մանուկյանին Վարդաշեն ՔԿՀ-ից
Սիրելի՛ Պավլիկ,
Բարեբախտաբար, հուլիսի 31-ին տղաները ճիշտ որոշում կայացրին՝ խուսափելով երկկողմ արյունահեղությունից:
Հուլիսի 17-ից սկսած՝ դուք արել եք ձեզնից կախված առավելագույնը: Ապացուցել եք, որ հայը երբեք ստրուկ չի եղել և չի լինելու: Ձեր արարքով ապացուցել եք, որ հայը մահից ու բանտից վախեցողը չէ՝ դրանով իսկ փաստելով, որ մեր ազգն անմահ է: Վստա՛հ եղիր, որ այս զոհողությունն իմաստավորվելու է, և մեր սիրելի ժողովուրդն ուշ թե շուտ ապստամբելու է:
Հուլիսի 27-ին (այդ օրը Լիզպոնի տղաների նահատակության 33-րդ տարին լրացավ)՝ վիրահատությունից հետո, երբ բացեցիր աչքերդ և հասկացար, թե ինչ է տեղի ունեցել, ապրեցիր երկու խիստ հակասական զգացում: Առաջինն ուրախությունն էր, որ Արամի կյանքին վտանգ չի սպառնում, և երկրորդը տխրությունն էր, որ այդպիսի ծանր վնասվածքներով գամված ես անկողնուն, այո՛, քեզ լավ ճանաչելով՝ վստահ պիտի նախընտրեիր անշնչանալը, քան այդ վիճակում հայտնվելը և այդ պատճառով որոշեցիր հրաժարվել սնվելուց:
Սիրելի՛ Պավլիկ, ինչպես տեսնում ես, ամեն ինչ չէ, որ մենք կարող ենք որոշել, եթե ողջ ես մնացել, ուրեմն դա Աստծո կամքն է եղել, եթե ողջ ես մնացել, ուրեմն տակավին բան ունես անելու ընդհանուրի՝ Հայաստանի և քո ընտանիքի համար:
Ուստի, եղբայրաբար խնդրում եմ՝ դադարեցնես հացադուլը, և օգնելով բժիշկներին՝ օր առաջ ոտքի կանգնես:
Հոգով և մտքով միշտ քեզ հետ:
Ժիրայր ՍէՖիլյան
Վարդաշեն ՔԿՀ-ից
Օգոստոսի 4, 2016թ.