Քաղաքական

04.08.2016 13:16


ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել

Գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը հայտնում է, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

«ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին, խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կողմից դիմումն ընդունվել է և ինքը 04.08.2016թ.-ից վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորությունները: Պաշտոնական հաղորդագրությունը քիչ անց՝ դատախազության պաշտոնական www.prosecutor.am կայքում»,–տեղեկացնում է Ք.Մելքոնյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը