ՀՀԿ պատգամավորը վերահաստատե՞լ է, որ Հայաստանը կցորդ է
Այսօր «Հայելի» ակումբում բանավիճել են ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը և ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը։
Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ կառավարությունը մերժել է 2010թ. բյուջեի նախագծի վերաբերյալ կատարած ՀՅ Դաշնակցության առաջարկներից գրեթե բոլորը, այդ թվում՝ վերաբնակեցման նպատակային փոխառության համար ԼՂՀ-ին հատկացվող գումարների ավելացման վերաբերյալ առաջարկը։
Գագիկ Մինասյանն էլ նշել է, որ նպատակային ծրագրով գումար են տրամադրում միայն, երբ չեն վստահում գործընկերոջը կամ հարևան պետությանը։
-ԼՂՀ-ն ինքնուրույն, ինքնիշխան պետություն է՝ իր ժողովրդի կողմից ընտրված, և մենք Երևանում նստած պետք է համակերպվենք այդ իրողության հետ, պետք է համակերպվենք բոլո՛ր բնագավառներում՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ ժողովրդագրական, ու պետք է հասկանանք, որ իրենք են իրենց երկրի տերը,- պատասխանել է Գ. Մինասյանը,- արտաքին աշխարհը պետք է դա հասկանա օրինակով, փաստով, և ոչ թե մտածի՝ այ եթե Հայաստանն ինչ-որ գումար է տալիս, հետն էլ ասում է՝ սրա վրա պետք է ծախսես, դա նշանակում է, որ դա երկիր չէ, այլ ինչ-որ մի կցորդ։
-Այսինքն, վերահաստատո՞ւմ եք այն մոտեցումը, որ Հայաստանը կցորդն է Ռուսաստանի Դաշնության, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրամիության, որովհետև դրանք բոլորն էլ վարկային նպատակային ռեսուրսներ են տալիս,- արձագանքել է Ա. Մինասյանը՝ ինչին ի պատասխան ՀՀԿ պատգամավորն ասել է, որ թյուրիմացություն է Ռուսաստան-Հայաստան և այլ երկրների հետ ունեցած մեր հարաբերությունները համեմատելը Հայաստան-Ղարաբաղ հարաբերությունների հետ։
-Իհարկե, Ռուսաստանը, Արժույթի միջազգային հիմնադրամը ցանկացած երկրի, այդ թվում՝ Հայաստանին կարող են վարկեր առաջարկել, որոնք եթե չեն ծախսվում իրենց համար ընդունելի ուղղությամբ, ապա ընդհանրապես չեն տրամադրվի,- նշել է Գ. Մինասյանը։

7or.am