Լրահոս

04.08.2016 16:23


Աչքը կորցրած 17-ամյա Սայադի քույր. «Պրոթեզավորելու համար գումար է հարկավոր»

Աչքը կորցրած 17-ամյա Սայադի քույր. «Պրոթեզավորելու համար գումար է հարկավոր»

Հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանության հատուկ գործողությունների հետևանքով աչքը կորցրած 17-ամյա Սայադ Հարությունյանի քույրը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջերս Երեւանում ծավալված իրադարձությունների ամենաուշագրավ ու ցավալի դեպքը, թերեւս, եղբորս՝ 17-ամյա Սայադ Հարությունյանի հետ է կապված. կյանքով ու եռանդով լի մի երիտասարդ, ով ունի մեծ ձգտումներ եւ նպատակներ, սակայն, ոստիկանության բռնությունների հետեւանքով կորցնելով աչքը, այսօր նրա միակ մտահոգությունը աչքի որակյալ պրոթեզավորումն է, ինչը ծնողներս մտադիր են կազմակերպել արտասահմանում:

Արդար քրտինքով ապրուստ վաստակող ծնողներիս համար դա բավականին դժվար իրագործելի է, նրանք կանգնած են փաստի առաջ, քանզի դժբախտությունը վրա հասավ անակնկալ, եւ չնայած հայրս հույս էր փայփայում որեւէ կերպ վերականգնելու եղբորս տեսողությունը, բժշկությունում դա պրակտիկորեն անհնար է:

Այժմ բոլորիս գերնպատակը եղբորս կորցրած աչքի պրոթեզավորումն է, ինչի համար ծնողներս չունեն բավարար միջոցներ, ուստի դիմում ենք բարեխիղճ մարդկանց՝ աջակցություն ստանալու ակնկալիքով:

Բոլոր նրանք, ովքեր ցանկություն կհայտնեն դրամական օգնություն ցուցաբերել, կարող են մոտենալ Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ, որտեղ հորս անունով բացվել է հաշվեհամար, որին հավաքված ողջ գումարը կուղղվի Սայադի կորցրած աչքը գոնե վիզուալ վերկանգնելուն:

Շնորհակալություն :

Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ (Acba Credit Agricole bank)

Ստացող՝ Ռոմա Հարությունյան (Beneficiary name: Roma Harutyunyan)

ՀՀ դրամ (AMD) account no: 220199490065138

ԱՄՆ դոլար (USD) SWIFT: AGCAAM22, account no: 220199570122138

Եվրո (EURO) SWIFT: AGCAAM22, account no: 220381650070002

Ռուբլի (Rouble) SWIFT: AGCAAM22, account no: 220381650070958

Հ. Գ. Ուզում եմ, որ ժպիտը անպակաս լինի դեմքիցդ, ապե՛ր ջան:

Հեռ. համարներ`

Հայր` 094812692

Մայր`094632003

Քույրեր`093639527, 077812692»։

Այս խորագրի վերջին նյութերը