Լրահոս

04.08.2016 17:49


ՀՀ ԶՈՒ զինծառայողները ԱՄՆ-ում մասնակցում են վերապատրաստության դասընթացի

ՀՀ ԶՈՒ զինծառայողները ԱՄՆ-ում մասնակցում են վերապատրաստության դասընթացի

Հ ԶՈՒ 25 զինծառայողներից բաղկացած «Փյունիկ» խորհրդանշական անունը կրող դասակը ԱՄՆ Կանզաս նահանգում կմասնակցի սերժանտական վերապատրաստության դասընթացին:

Դասընթացի առաջին երկու փուլերն անցկացվել են Հայաստանում: Երրորդ` ավարտական փուլի ընթացքում՝ Կանզասի Ազգային Գվարդիայի հրահանգիչների կողմից անցկացվող երկշաբաթյա վերապատրաստության դասընթացի շրջանակում, հայ զինծառայողները կամրապնդեն սերժանտական պարտականությունների իմացության, փոքր ստորաբաժանումների ղեկավարման, սերժանտ-սպա հարաբերությունների վերաբերյալ իրենց գիտելիքները: «Փյունիկ» խորհրդանշական դասակի կազմում ընդգրկված զինծառայողները կծանոթանան նաև ԱՄՆ զինված ուժերի սերժանտների պատրաստության ծրագրերին:

«Փյունիկ» դասակում ընգրկված են ՀՀ ԶՈՒ արհեստավարժ և բարձր առաջադիմություն ցուցաբերած սերժանտները, որոնց մասնագիտական հմտությունները և կարողությունները Երևանում անցկացված դասընթացի ընթացքում գնահատել են նաև Կանզասի Ազգային Գվարդիայի հրահանգիչները:

ՀՀ ՊՆ

Այս խորագրի վերջին նյութերը