Լրահոս

04.08.2016 23:06


ՄԻ պաշտպանը հանդիպել է Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի և Արայիկ Խանդոյանի հետ

ՄԻ պաշտպանը հանդիպել է Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի և Արայիկ Խանդոյանի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր չհայտարարված այցով եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:

Այցի շրջանակներում պաշտպանն առանձին հանդիպումներ է ունեցել Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի, Անդրիաս Ղուկասյանի և Արայիկ Խանդոյանի հետ: Պաշտպանի այցի նպատակն է ուսումնասիրել նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը: Առանձնազրույցների արդյունքներով համապատասխան գրություններ են ուղարկվելու նախաքննության մարմիններին:

Ա. Մարտիրոսյանը,Դ.Սանասարյանը, Ա.Ղուկասյանը կամ Ա.Խանդոյանը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի վերաբերմունքի, պահման պայմանների կամ բուժօգնության կազմակերպման առնչությամբ բողոքներ չեն ներկայացրել։ Քրեակատարողական հիմնարկներ և ազատությունից զրկման մյուս վայրեր չհայտարարված մոնիտորինգային այցելությունները այսուհետ եւս կրելու են շարունակական բնույթ:

Այս խորագրի վերջին նյութերը