Լրահոս

04.08.2016 23:20


Քննություն է տարվում՝ պարզելու կրտսեր սերժանտի հրազենային մահացու վիրավորում ստանալու հանգամանքները

Քննություն է տարվում՝ պարզելու կրտսեր սերժանտի հրազենային մահացու վիրավորում ստանալու հանգամանքները

Զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահան Վահեի Միքայելյանի հրազենային մահացու վիրավորում ստանալու հանգամանքները. այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվության ծառայությունից:

Նախնական տվյալներով՝ կրտսեր սերժանտ Վահան Վահեի Միքայելյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել ձախ աչքի շրջանում 2016 թվականի օգոստոսի 4-ին՝ ժամը 09-ի սահմաններում, դիտակետում դիտորդի պարտականություններն իրականացնելիս՝ իրեն ամրակցված ինքնաձիգից:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու զինծառայողի մահացու հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները, նշանակվել են փորձաքննություններ։

Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ։

Այս խորագրի վերջին նյութերը