Լրահոս

05.08.2016 08:05


Ավտովթար Մուրացան-Սասունցի Դավիթ փողոցների խաչմերուկում. կա տուժած

Ավտովթար Մուրացան-Սասունցի Դավիթ փողոցների խաչմերուկում. կա տուժած

Օգոստոսի 4-ին, ժամը 21.32-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուրացան-Սասունցի Դավիթ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra B» մակնիշի 34UZ217 (վարորդ` Գ. Խ., ծնվ. 1987թ.) և «Mersedes» E230» մակնիշի Н807ХР178 ռուսական (վարորդ` Ա. Դ., ծնվ. 1972թ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները: Գ.Խ-ը հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը