Լրահոս

05.08.2016 08:58


Զովունի գյուղի խաղատների մոտակայքում օձ է նկատվել

Զովունի գյուղի խաղատների մոտակայքում օձ է նկատվել

Օգոստոսի 4-ին, ժամը 18.38-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի խաղատների մոտակայքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Օգոստոսի 4-ին, ժամը 18.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 110 շենքի մոտակայքում գտնվող հողատարածքում՝ փոսում, օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարատական հաշվարկ:

Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը