Լրահոս

05.08.2016 08:30


Սբ. Հովհաննես մատուռի մոտ ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտում

Սբ. Հովհաննես մատուռի մոտ ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտում

Օգոստոսի 4-ին, ժամը 22.00-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի Սբ. Հովհաննես մատուռի մոտակայքում երկու ավտոմեքենաներ արգելափակվել են ցեխակույտում, ավտոմեքենաներում կան երեխաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «VAZ-2101» մակնիշի, 34BT566 (վարորդ՝ Հովհաննես Դարչինյան, ծնվ.1985թ.) և «VAZ-2101» մակնիշի 39LO321 (վարորդ՝ Արման Սահակյան, ծնվ.1991թ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից:

Հրշեջ-փրկարարներն ուղևորներին տեղափոխել են Սպիտակ քաղաք՝ ավտոմեքենաների անսարքության պատճառով:

Այս խորագրի վերջին նյութերը