Գլխավոր դատախազի «հիվանդությունները» միանգամից գլուխ բարձրացրեցին, և նա հրաժարական տվեց:
Ոստիկանության որոշ կադրերի մոտտրամադրության կտրուկ անկում նկատվեց, որից հետո նրանք հայտնվեցին կադրերի տրամադրության տակ:
ԱԱԾ-ում հիշեցին, որ մարդ է պետք ազատել աշխատանքից:
Կադրային այս գործընթացները հիմա փորձ է արվում ներկայացնել որպես բարեփոխում, բայց դա, բնականաբար, այդպես չէ: Սա ներիշխանական ու ներկուլիսային պայքարի դրսևորումներից է: Այդ պայքարը միշտ կար, պարզապես ՊՊԾ գնդի գրավումն առիթ դարձավ, որպեսզի կուլիսային գզվռտոցներն արագ հանգուցալուծվեն:
Պարզ է, որ ոստիկանական ստորաբաժանման գրավումը ենթադրում է կադրային փոփոխություններ ինչպես ԱԱԾ-ում, այնպես էլ ոստիկանությունում, բայց այդ փոփոխությունները պետք է լինեն պրոֆեսիոնալիզմի գործոնը հաշվի առնելով: Բ26-ում, սակայն, լրիվ այլ տրամաբանությամբ են կադրային փոփոխություններ անում: Բարեփոխման հետ դա կապ չունի:
Ինչպես որ ապրիլյան չորսօրյա թեժ մարտերից հետո կադրային վերաձևումներն այլ տրամաբանությամբ արվեցին, այնպես էլ հիմա է արվում: Նույնը կարելի է ասել նաև հետևությունների ու եզրահանգումների մասով: Ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա Սերժ Սարգսյանն իրեն ադեկվատ չի պահում: Իսկ դա նշանակում է, որ նոր ցնցումներն առջևում են:
Նախագահական նստավայրը վերածվել է անկայունության ու լարվածության աղբյուրի:
Կադրային «բարեփոխումների» մասին
Գլխավոր դատախազի «հիվանդությունները» միանգամից գլուխ բարձրացրեցին, և նա հրաժարական տվեց:
Ոստիկանության որոշ կադրերի մոտ տրամադրության կտրուկ անկում նկատվեց, որից հետո նրանք հայտնվեցին կադրերի տրամադրության տակ:
ԱԱԾ-ում հիշեցին, որ մարդ է պետք ազատել աշխատանքից:
Կադրային այս գործընթացները հիմա փորձ է արվում ներկայացնել որպես բարեփոխում, բայց դա, բնականաբար, այդպես չէ: Սա ներիշխանական ու ներկուլիսային պայքարի դրսևորումներից է: Այդ պայքարը միշտ կար, պարզապես ՊՊԾ գնդի գրավումն առիթ դարձավ, որպեսզի կուլիսային գզվռտոցներն արագ հանգուցալուծվեն:
Պարզ է, որ ոստիկանական ստորաբաժանման գրավումը ենթադրում է կադրային փոփոխություններ ինչպես ԱԱԾ-ում, այնպես էլ ոստիկանությունում, բայց այդ փոփոխությունները պետք է լինեն պրոֆեսիոնալիզմի գործոնը հաշվի առնելով: Բ26-ում, սակայն, լրիվ այլ տրամաբանությամբ են կադրային փոփոխություններ անում: Բարեփոխման հետ դա կապ չունի:
Ինչպես որ ապրիլյան չորսօրյա թեժ մարտերից հետո կադրային վերաձևումներն այլ տրամաբանությամբ արվեցին, այնպես էլ հիմա է արվում: Նույնը կարելի է ասել նաև հետևությունների ու եզրահանգումների մասով: Ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա Սերժ Սարգսյանն իրեն ադեկվատ չի պահում: Իսկ դա նշանակում է, որ նոր ցնցումներն առջևում են:
Նախագահական նստավայրը վերածվել է անկայունության ու լարվածության աղբյուրի:
Կորյուն Մանուկյան