Մեկնաբանություն

05.08.2016 09:35


Ֆեյքաստան

Ֆեյքաստան

Հայաստանն իշխանությունների թեթև ձեռքով վերածվել է ֆեյքաստանի, այսինքն՝ իմիտացիոն ու կեղծ երկրի, որտեղ կան իմիտացիոն և կեղծ գործընթացներ, երևույթներ, մարդիկ ...

Ֆեյքությունը սկսվում է նախագահական նստավայրից: Սերժ Սարգսյանը գիտի, որ չի ընտրվել, գիտի, որ նախագահ չէ, բայց մնում է աթոռին, քանզի աթոռը փող է բերում:

Մյուս տեղերում էլ ֆեյքությունը աչք է ծակում:

Պարզվում է՝ ծուռը դուզ է, իսկ դուզը՝ ծուռ:

Մեզ մոտ ոչ ահաբեկիչն է ահաբեկչ, ոչ ոստիկանն է ոստիկան, ոչ կգբ-շնիկն է կգբ-շնիկ, ոչ հրապարակում կոկորդ պատռողն է արմատական ընդդիմադիր, ոչ բիզնեսմենն է բիզնեսմեն, ոչ ընդհատակյա գործիչն է ընդհատակում, ոչ Վովան է տերտեր, ոչ տերտերն է Վովա, ոչ շպիոնն է Օնո, ոչ էլ Օնոն՝ շպիոն, «զոհված ազատամարտիկն» էլ դեռ ողջ է: Գողականը միլիցա է, իսկ միլիցան՝ գողական: Ու բոլորը միասին հիշեցնում են Անորսալի Ջոյին:

Ելքը մեկն է՝ վերջ տալ ֆեյքությանը, չջրիկանալ, չընկնել ապուշությունների գիրկն ու զբաղվել կոնկրետ գործով:

Ֆեյքություն ծնող միջավայրը ձրիակերությունն է: Չի կարելի աղն առնել ու վազել, երբ ինչ–որ տեղից լսվում է վարունգի կամ խիարի ձայնը: Ախմախությունը չի կարելի դարձնել քաղաքական կատեգորիա:

Ֆեյքությունը ծնող միջավայրերից է նաև լեշակերությունը: Եթե քելեխի համար հավաքված մարդիկ կան, ապա դա չի նշանակում, որ արցունքոտ աչքերով դրանց կարելի է վերածել սեփական էլեկտորատի:

Մի խոսքով, Հայաստանում փոփոխություններ են պետք, որպեսզի ֆեյքությունը վերջնականապես չքայքայի մեր պետության հիմքերը:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը