Լրահոս

05.08.2016 12:13


Նոր նշանակումներ են տեղի ունեցել ՀՀ ոստիկանությունում

Նոր նշանակումներ են տեղի ունեցել ՀՀ ոստիկանությունում

Ոստիկանության մի քանի բաժիններում նոր նշանակումներ են եղել։ Այս մասին հաղորդում են ոստիկանության լրատվության վարչությունից։

Արագածոտնի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից ազատվել է ոստիկանության գնդապետ Արմեն Իսրայելյանը։ Նա նշանակվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ։

Համաձայն մեկ այլ հրամանի՝ Արաբկիրի բաժնի պետ է նշանակվել գնդապետ Արթուր Հովհաննիսյանը, ով մինչ այդ Ոստիկանության Արմավիրի բաժնի պետն էր։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ է նշանակվել փոխգնդապետ Հրաչյա Խոստեղյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Արաբկիրի պետի պաշտոնը:

Ոստիկանության գնդապետ Արման Հովհաննիսյանն ազատվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ։ Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ նշանակվել է Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը։ Նրան ազատել են ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնից:

Գարիկ Ղուկասյանը նշանակվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ՝ ազատվելով ոստիկանության Կենտրոնական բաժնի պետի պաշտոնից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը