Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն առաջին անգամ անդրադարձավ արցախյան հիմնախնդրին
Հոկտեմբերի 23-24-ը շվեյցարական Մոնտրո քաղաքում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների 13-րդ գագաթաժողովը, որը կայացավ կազմակերպության 40-ամյակի շրջանակներում: Գագաթաժողովին մասնակցելու համար Մոնտրո էին ժամանել կազմակերպության 70 անդամ, ասոցիացված եւ դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները:
Ֆրանկոֆոնիայի հոբելյանական գագաթաժողովին մասնակցում էր նաեւ Հայաստանի պատվիրակությունը' արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:
Ելույթ ունենալով գագաթաժողովին Հայաստանի արտգործնախարար կարեւորեց Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությունը եւ կազմակերպության դերը' բազմամշակութային երկխոսության միջոցով ժողովուրդների եւ երկրների միջեւ խաղաղության ու համերաշխության ամրապնդման գործում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր գոհունակությունը հայտնեց 2011 թ. Ֆրանկոֆոն քաղաքների Գլխավոր Ասամբլեան Երեւանում անցկացնելու որոշման կապակցությամբ եւ ընդգծեց, որ այդ որոշումը նաեւ կազմակերպության յուրահատուկ գնահատականն է Հայաստանին' որպես ակտիվ անդամի եւ վստահելի գործընկերոջ:
Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի եզրափակիչ բանաձեւում առաջին անգամ ընդգրկվեց արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ դրույթ, որտեղ մասնավորապես ասվում է. «Մենք վերահաստատում ենք մեր անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին' Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Մենք կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կվտանգի խաղաղ գործընթացի ապագան: Մենք կոչ ենք անում կողմերին' շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքների ամբողջության հիման վրա' որպես այս հակամարտության հավասարակշռված եւ երկարատեւ կարգավորման հիմք»։
Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրեց գործող գլխավոր քատուղար Աբդու Դիուֆին:
Համաժողովի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը նաեւ հանդիպումներ ունեցավ մի շարք երկրների իր գործընկերների հետ:
Գագաթաժողովի ընթացքում կազմակերպվել էր նաեւ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների մշակութային բազմազանությանը նվիրված «Ֆրանկոֆոնիայի ավան» միջոցառումը, որին Հայաստանը ներկայացված էր հայ հոգեւոր եւ դասական երաժշտության կատաարումներով: