Պուտին. «Ռուսաստանը դեղատոմսեր չի պարտադրի ԼՂ խնդրի կարգավորման հարցով»
Ռուսաստանը չի պատրաստվում ԼՂ խնդրի կարգավորման հարցով պատրաստի ինչ–որ դեղատոմսեր պարտադրել Հայաստանին և Ադրբեջանին. Մոսկվան պատրաստ է աջակցել հակամարտության կողմերի առաջարկած ցանկացած տարբերակի։ Այս մասին, «ria.ru»–ի փոխանցմամբ, ադրբեջանական «АзерТАдж»–ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 8-ին Բաքու այցից առաջ։
«Հատկապես ցանկանում եմ ընդգծել, որ մենք ամենևին էլ չենք փորձում Ադրբեջանին և Հայաստանին պատրաստի ինչ–որ դեղատոմսեր պարտադրել։ Կողմերը պետք է իրենք պայմանավորվեն, առանց արտաքին ճնշման գտնեն փոխադարձաբար ընդունելի որոշումներ։ Սա մեր հաստատուն դիրքորոշումն է»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ փոխզիջման հասնել նշանակում է տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի միջև լավագույն հավասարակշռություն գտնել։ Նրա խոսքով՝ Մոսկվան իրեն հաշիվ տալիս է՝ ինչպիսի պատասխանատվություն է դրված Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության ուսերին։
«Կարգավորման վերջնական նպատակը պետք է լինի պայմանավորվածությունը, որի դեպքում կողմերից ոչ ոք չի լինի ո՛չ հաղթող, ո՛չ պարտվող. զիջումները լինեն փոխադարձ, կողմերի օգուտներն էլ պարզ լինեն և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հասարակական կարծիքի համար։ Իր հերթին Ռուսաստանը պատրաստ է աջակցել խնդրի կարգավորման այն տարբերակին, որը կբավարարի ներքաշված բոլոր կողմերին, մյուս միջնորդների հետ հանդես գալ կարգավորման երաշխավորի դերում»,–ասել է Պուտինը։
Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանին Ադրբեջանի և Հայաստանի հետ պատմական խոր արմատներ են կապում, ռազմավարական հարաբերություններ, աշխարհագրական մերձություն.
«Դրա համար մենք անկեղծորեն շահագրգռված ենք, որպեսզի հարևան տարածաշրջան վերադառնան խաղաղությունն ու հանգստությունը, որպեսզի այնտեղ դադարեն մարդիկ զոհվել, բացվեն սահմանները, վերականգնվեն տնտեսական կապերը։ Դրա համար անում ենք ամեն հնարավորը»։

7or.am