Լ. Սարգսյան. «Իշխանությունը իրականացնում է ՍԴՀԿ-ն քանդելու ծրագիր»
Անդրադառնալով այսօր տարածված այն հաղորդագրությանը, թե ՍԴՀԿ մի շարք կառույցներ անվստահություն են հայտնել կուսակցության հայաստանյան կառույցի ղեկավարին՝ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ասել է, թե 10-12 հոգով փորձեր են կատարում խեղաթյուրել իրականությունը, որպեսզի ամեն գնով կատարեն իշխանությունների կողմից հրահանգված ծրագիրը։ Հրավիրված մամուլի ասուլիսում Լ. Սարգսյանը նշել է, թե «նրանց հայտարարած արտակարգ համագումարը տեղի ունենալ չի կարող, որովհետև նման հասկացություն գոյություն չունի ՍԴՀԿ կանոնադրության մեջ»։ «Կարող է լինել արտահերթ համագումար, որի մասին որոշում կարող է կայացնել միայն ՍԴՀԿ հայաստանյան կենտրոնական կառույցը»,-ասել է ՍԴՀԿ ատենապետը։ Ըստ Լ. Սարգսյանի, իրենց կուսակցությունը ՀԱԿ անդամ առանցքային քաղաքական ուժերից է, և իրենք հիմքեր ունեն ենթադրելու, որ իշխանությունը իրականացնում է կուսակցությունը քանդելու ծրագիր՝ ՀԱԿ-ը պառակտելու նպատակով։ «Տեղեկություն ունենք, որ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը համագործակցում է իշխանությունների հետ։ Քանի որ Սեդրակ Աճեմյանը չկարողացավ ՀԱԿ-ից դուրս գալու հարցում մեզ հետ համաձայնության գալ՝ նա գնաց այլ ճանապարհով՝ վարկաբեկել Լյուդմիլա Սարգսյանին»,-ասել է Լ. Սարգսյանը։ Անդրադառնալով Վարդան Խաչատրյանի անձին՝ ՍԴՀԿ ատենապետն ասել է, թե վերջինիս մուտքը կուսակցություն պատահական չէր։ «Նպատակ ունեին ինձ նրանով փոխարինեին։ Ինչ վերաբերում է Վահան Շիրխանյանին, ապա նա ի սկզբանե նպատակ է ունեցել պառակտել կուսակցությունը։ Նա ի սկզբանե նպատակ ուներ դառնալ կուսակցության ատենապետ»,-ասել է Լյուդմիլա Սարգսյանը։

7or.am