Լրահոս

25.10.2010 10:20


ԵՄ–ը պատրաստ չէ առաջիկա 10 տարում Հարավային Կովկասի երկրներին իր կազմում տեսնել

Լեհաստանի և Շվեցարիայի արտգործնախարարներ Ռադոսլավ Սիկորսկին և Կարլ Բիլդտը Քեթրին Էշտոնին ու ԵՄ ընդարձակման և հարևանության եվրոպական քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին հասցեագրված նամակում գրել են, թե Եվրամիությունը պատրաստ չէ առաջիկա 10 տարում իր կազմում ընդգրկել «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ հետխորհրդային երկրներին։

Նամակում նշված է, որ Ադրբեջանին, Հայաստանին, Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային և Բելառուսին պետք է համագործակցության ընդարձակման հեռանկարներ առաջարկել։

Այս երկրներն առաջիկա 10 տարում չեն կարող ԵՄ անդամ դառնալ այն պատճառով, որ դեռ պետք է իրենց օրենսդրությունները համապատասխանեցնեն եվրոպական չափորոշիչներին։

 

Այս խորագրի վերջին նյութերը