Լրահոս

15.12.2009 11:02


Լյուդմիլա Սարգսյան. «Անօրինական որևէ գործարքի, որևէ միջոցառման մենք չենք պատրաստվում մասնակցել»

Լյուդմիլա Սարգսյան. «Անօրինական որևէ գործարքի, որևէ միջոցառման մենք չենք պատրաստվում մասնակցել»

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է, թե չի պատրաստվում մասնակցել դեկտեմբերի 16-17-ին տեղի ունենալիք ՍԴՀԿ արտակարգ համագումարին:

-Իսկական համգումարը տեղի է ունենալու վարչության մեծամասնության որոշումով հունվարի 9-ին է, որը օրինական համագումար է, կանոնադրությանը համպատասխան, օրենքի սահմաններում։ Ի՞նչ գործ ունենք մենք անօրինական համագումարում։ Անօրինական որևէ գործարքի, որևէ միջոցառման մենք չենք պատրաստվում մասնակցել։ Ի՞նչ է՝ լրջությո՞ւն տանք սրան. անիմաստ բան եմ համարում։ Այնտեղ կայացված որոշումները կարող են անդրադառնալ որոշում կայացնողների վրա, որովհետև հակաօրինական գործողություններ են նրանք անում,-ասել է նա։

Նշենք նաև, որ ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը «7օր»-ին ասել է, թե իրենք Լյուդմիլա Սարգսյանին արտակարգ համագումարին մասնակցելու հրավեր են ուղարկել։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը