Լրահոս

15.12.2009 11:13


Գրիպի A H1N1 վիրուսային վարակից մահացել է երկու հոգի

2009թ. դեկտեմբերի 14-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է գրիպի A H1N1 վիրուսային վարակի լաբորտոր հաստատված 80 դեպք, որից 2-ը մահվան ելքով (1 դեպքն արձանագրվել է 16 շաբաթական հղի կնոջ մոտ, որը ծանր վիճակում ք. Հրազդանից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակաենդանացման բաժանմունք, որտեղ և մահացել է):
Միաժամանակ պետք է նշել, որ հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վիրուսային հիվանդությունների օրական մոնիթորինգը: Վերջինիս արդյունքները վկայում են, որ շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունը վերջին 3 օրվա ընթացքում նվազել է օրական 300-500 դեպքով:

Այս խորագրի վերջին նյութերը