Լրահոս

25.10.2010 10:33


Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնը հետաձգվել է

Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնը հետաձգվել է

Սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, թե նոյեմբերի 2-4-ը Հայաստանում  կանցկացվի ադրբեջանական ֆիլմերի փառատոն «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» նախաձեռնությամբ և Հայաստանում ամերիկյան դեսպանատան աջակցությամբ։

«Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» նախագահը Գեորգի Վանյանն է, ով պարբերաբար հանդես է գալիս ադրբեջանական լրատվամիջոցներով, ընդ որում՝ հակահայկական հայտարարություններով։ Նախաձեռնության անդամներից է նաև լրագրող Լուսինե Վայաչյանը։

Նույն սոցաիալական ցանցերում առաջացած դժգոհությունների հետևանքով, հավանաբար, կազմակերպիչների կայքում տեղեկություն էր տեղադրվել, որ փառատոնի անցկացումը հետաձգվում է։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը